Մայիսի 31-ին Երևանի պետական բժշկական համալսարանում (ԵՊԲՀ) Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և բուհի ուսանողական խորհրդարանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Ուսանողական գարուն-2012» ծրագիրը: Այն իրականացվեց բուհի ուսանողական խորհրդարանի 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում:
Բաղդադում այսօր պայթյուններ են որոտացել, ինչի պատճառով ավելի քան 16 մարդ զոհվել է, 56-ը` վիրավորվել: Պայթյունները տեղի են ունեցել Իրաքի մայրաքաղաքի 5 շրջանում: Վերջին ամսում իր մասշտաբներով սա ամենամեծ ահաբեկչությունն է Բաղդադում:
Ինչպես նշվում է Հայ ազգային կոնգրեսի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ, մայիսի 31-ին տեղի ունեցած ՀԱԿ –ի պատգամավորական խմբակցության նիստում խմբակցության ղեկավար է ընտրվել Լևոն Զուրաբյանը, իսկ քարտուղար՝ Արամ Մանուկյանը:
Ստամբուլում ծնված հրեական արմատներ ունեցող վերլուծաբան Ռիֆաթ Ն. Բալիի «Պետության օրինակելի քաղաքացիները. հրեաները Թուրքիայում` բազմակուսակցության շրջանում» գիրքը հրատարակել է Կանադայի «Զորյան» ինստիտուտը։
«Քանի որ մայիսի 31-ին կառավարության վերջին նիստն է, և ԲՀԿ-ն հայտարարել է կոալիցիայից դուրս գալու իր որոշման մասին, ուզում եմ շնորհակալություն հայտնել կառավարությանը, իմ գործընկերներին, վարչապետին համատեղ աշխատանքի համար»:
Վարչական դատարանում (Գարեգին Նժդեհ 23) հունիսի 1-ին, ժամը 14:30-ին տեղի կունենա Մաշտոցի պուրակում անօրինական կրպակների Ապամոնտաժող բրիգադի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի դատավարությունը:
Աֆղանական թմրամիջոցների ապօրինի վաճառքից ամեն տարի թմրամաֆիան մոտ 69 միլիարդ դոլարի եկամուտ է ստանում: Այդ մասին հայտարարել է Աֆղանստանի թմրամիջոցների առևտրի դեմ պայքարի նախարար Զառոր Ահմադ Մուկբիլը: Աֆղանստանում թմրամիջոցների վաճառքով զբաղվողները տարեկան վաստակում են շուրջ 1 միլիարդ դոլար:
Ֆուտբոլային ընկերական հանդիպումների շրջան է և արևմտյան կիսագնդի երկրների ընտրանիների համար: Բրազիլացիների հերթական խաղը Միացյալ Նահանգների ընտրանու հետ էր: Այն ավարտվել է աշխարհի հնգակի չեմպիոնների ակնհայտ գերազանցությամբ:
Նոր խաղաշրջանում ֆրանսիական «Նանտը» կգլխավորի հայազգի մարզիչ Միշել Դեր Զաքարյանը, ով սրանից չորս տարի առաջ էլ է մարզել թիմը: Հիշեցնենք, որ Դեր Զաքարյանը 1980-1988 թվականներին խաղացել է թիմի կազմում:
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...